Կիևում սպառվում են ՀՕՊ համակարգերի համար նախատեսված հրթիռները, հայտարարել են Եվրոպայում

Ուկրաինայի ենթակառուցվածքին հասցված զանգվածային հարվածները հանգեցրել են Կիևի հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռների պաշարների սպառմանը, Deutschlandfunk ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ավստրիացի փորձագետ Գերհարդ Մանգոտը։

«Ռուսաստանը այնքան թևավոր և բալիստիկ հրթիռներ է արձակում ենթակառուցվածքների ուղղությամբ, որպեսզի սպառի ուկրաինական հակաօդային պաշտպանության պաշարները: Ուկրաինան օգտագործում է շատ հրթիռներ՝ միայն մեկ թիրախ ոչնչացնելու համար»,- ասել է փորձագետը:

Ըստ Մանգոտի՝ արևմտյան երկրները «անզգույշ» և «դանդաղ» են նոր հրթիռների մատակարարման հարցում, ուստի նրանք այժմ պետք է արձագանքեն փաստից հետո։

«Արևմուտքը կարող էր նախապես մտածել, թե ինչպես ավելի արագ և որակով ուժեղացնել Ուկրաինայի պաշտպանության այս բաղադրիչը»,- եզրափակել է փորձագետը։