Մենք պետք է ավելի խորացնենք համագործակցությունը Հայաստանի հետ․ Հնդկաստանի ԱԳՆ

Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ միջազգային համաժողովի մասնակիցներին Հնդկաստանի ԱԳՆ ուղերձ է հղել։

«Մենք պետք է ավելի խորացնենք համագործակցությունը Հայաստանի հետ։ Երկրների միջև հարաբերությունների խորացումը նշանավորվել է 2021 թվականին Հնդկաստանի ԱԳ ղեկավարի առաջին այցով Հայաստան։  Մենք պետք է աշխատենք ներդրումների ներգրավման ուղղությամբ։ Հայկական կողմին կոչ ենք անում խթանել Հնդկաստանից էլ ավելի մեծ թվով ուսանողների ներգրավումը դեպի Հայաստանի բժշկական համալսարան։ Անցկացվող համաժողովը Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների զարգացման և երկու ժողովուրդների բազմադարյա փոխգործակցության խորացման հիմքերի ստեղծման հնարավորություն է տալիս։ Հնդկաստանում խնամքով պահպանվում է հայկական մշակութային ժառանգությունը, որն ունի հնագույն արմատներ»,- նշվում է ուղերձում։