«Լունապարկի» պտտվող նստարաններից մեկը պոկվել և մոտ 6 մետր շպրտվել է․ քաղաքացի է տուժել

յսօր՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Խանջյան 2 հասցեում գործող «Լունապարկի» տարածքում «Բիո Ռոբոտ» ատրակցիոնի շահագործման ընթացքում պտտվող նստարաններից մեկը դեռևս անհայտ հանգամանքներում պոկվել և մոտ 6 մետր շպրտվել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Ատրակցիոնի նստարանի շպրտվելու հետևանքով այնտեղ գտնվող քաղաքացին մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Կայքի տեղեկություններով՝ վիրավորը ՌԴ քաղաքացի է` 29-ամյա Աբաբի Յակովը, որը հիվանդանոց է տեղափոխվել «կատատրավմա, գանգուղեղային վնասվածք, շոկային վիճակ» ախտորոշմամբ։