Ռուբեն Մելքոնյանը վերընտրվել է

ԵՊՀ արևելագիտության դեկան Ռուբեն Մելքոնյանը վերընտրվել է։

«Այսօր արևելագետների միաձայն քվեարկությամբ վերընտրվեցի ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան: Մեծ պատիվ և պատասխանատվություն է ղեկավարել ամենակարևոր և ամենաինքնատիպ ֆակուլտետը: Շարունակելու եմ այն նույն ոճով և սկզբունքներով, որոնց հավատարիմ եմ եղել նախորդ տարիներին»,-ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է նա։

Նշենք, որ Մելքոնյանը ֆակուլտետի դեկանն է 2017 թվականից։