Լեհաստանում ուկրաինական հրթիռի ընկնելը ցույց տվեց, որ եվրոպական ՀՕՊ համակարգը բացեր ունի. Գերմանիայի պաշտպանության նախարար

Լեհաստանի տարածքում ուկրաինական հրթիռի ընկնելը ցույց տվեց, որ եվրոպական հակաօդային պաշտպանության համակարգում բացեր կան, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտը գերմանական Rheinische Post թերթին տված հարցազրույցում։

«Մենք պետք է ավելի լավը դառնանք բոլոր ոլորտներում, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության ոլորտում: Եվրոպայում բացեր կան»,- նշել է գերմանացի նախարարը:

Նա նաև ասել է, որ ուկրաինական հրթիռի ընկնելուց  հետո երկինքը պաշտպանելու  համար Բեռլինը Վարշավային Eurofighter կործանիչներ և Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր է առաջարկել։