«Գազպրոմը» սկսել է գազ մատակարարել Ադրբեջանին նոր պայմանագրով

«Գազպրոմը» SOCAR-ի հետ նոր պայմանագրի համաձայն սկսել է գազ մատակարարել Ադրբեջան։  Գրում է «ՌԻԱ Նովոստին»։ Մինչև մարտ նախատեսված մատակարարումների ծավալը կկազմի մինչև 1 միլիարդ խորանարդ մետր։

«Գազի առքուվաճառքի պայմանագրի համաձայն նոյեմբերի 15-ից սկսվել են ռուսական գազի մատակարարումները Ադրբեջան։ Փաստաթուղթը ստորագրվել է «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի և Ադրբեջանի պետական նավթային ընկերության միջև։ Մատակարարումները կիրականացվեն մինչև 2023 թվականի մարտ, մատակարարումների ծավալը կկազմի մինչև 1 միլիարդ խորանարդ մետր», – նշել է «Գազպրոմը»։