ԱՄՆ-ը ուզում է մրցակցել Չինաստանի հետ առանց հակամարտության մեջ մտնելու. Պենտագոն

ԱՄՆ-ը կարծում է, որ կարող է մրցակցել Չինաստանի հետ՝ միաժամանակ խուսափելով անհարկի հակամարտությունից, հինգշաբթի ասել է Պենտագոնի խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհը։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Անկեղծ ասած, մենք Չինաստանի հետ հակամարտություն չենք փնտրում: Մենք կարող ենք մրցակցել, բայց միևնույն ժամանակ մենք դա տեսնում ենք որպես աճող մարտահրավեր», – ասել է Սինգհը հերթական ճեպազրույցի ժամանակ:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ը շահագրգռված չէ Պեկինի հետ հակամարտությամբ, և, հետևաբար, պնդում է հաղորդակցության ուղիները բաց պահելու և կանոնավոր երկխոսության պահպանման կարևորությունը։