Փաշինյան, ե՞րբ ես հրապարակելու «այլ պետությունների գործակալների» և բարձր ուսադիր ունեցող «շպիոնների» անունները

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը թելեգրամյան իր էջում գրում է․

«Փաշինյան, ե՞րբ ես հրապարակելու քո իսկ կողմից հնչեցված քաղաքական գործիչ «այլ պետությունների գործակալների» և բարձր ուսադիր ունեցող «շպիոնների» անունները։
Կա կարծիք,որ ինքնախոստովանության նման բան կարող է ստացվել։
Կարո՞ղ է չհրապարակեցիր, քանի որ «ձերոնցից» կամ «հաճախորդներիցդ» ոմանց անունները տեսել ես։
Մի բան ասա…
2019 -ի մարտից ասում ես «գործակալներ» ու «շպիոններ», անուններ տուր։
Բայց էն 200-300 դոլարանոց շպիոնների անուններ չտաս, դրանք ոչ քաղաքական գործիչ են ու ոչ էլ մեծ «ձուկ»։
Իսկ «ձուկը գլխից են բռնում»։
Դե քեզ տեսնեմ, Նիկոլ»։