Ֆրանսիան կարծես ձեռքերը լվաց Արցախի հակամարտության կարգավորման գործընթացից․ Աբրահամ Գասպարյան

Քաղաքական վերլուծաբան Աբրահամ Գասպարյանը գրում է․

«Ֆրանսիան կարծես ձեռքերը լվաց Արցախի հակամարտության կարգավորման գործընթացից և գնդակը թողեց ռուս-ադրբեջանական և ռուս-թուրքական ռազմաքաղաքական հարաբերությունների դինամիկայի դաշտում։

Կամ սա՝ Փարիզ-Մոսկվա հարաբերությունների առաջխաղացման արտաուկրաինական հնարավորության դուռ է,  կամ հերթական նավթագազային առևտրի հնարավորությունը բաքվի հետ։

Նկատենք՝
1- Սենատի որոշումները պետական քաղաքականության, հատկապես՝ դիվանագիտական առումով համապարտադիր նշանակություն չունեն,
2- Նախագահ Մակրոնը դժվար վավերացնի այն ու մոտեցումը դնի արտաքին քաղաքականության կոնցեպտուալ հիմքում,

3- Բարոյական առումով սա առավելություն է Հայաստանի ու Արցախի համար, սակայն ռեալպոլիտիկի տեսանկյունից՝ նահանջ, քանի որ բաքուն, այսուհետև, նմանատիպ բարոյական ու իրական իրավունք կունենա ձերբազատվելու Ֆրանսիայի միջնորդական դերից ու ջանքերից, ինչի համար պայքարում է ավելի քան 20 տարի,

4- Հայկական դիվանագիտությունը (եթե այդպիսին կա) պիտի աշխատեր Արցախի հարցում չեզոքացնել թուրքիայի՛ միջնորդական ջանքերը, ոչ թե անուղղակիորեն նպաստեր Ֆրանսիայի նման բարեկամ երկրի դիրքերի թուլացմանը»։