Իրանի ժողովուրդը թույլ չի տա օտարերկրացիներին խաղալ իր անվտանգության հետ. Ամիր Աբդոլահիան

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել, որ Իրանի ժողովուրդը թույլ չի տա օտարերկրացիներին ու նրանց կողմից հովանավորվող ահաբեկիչներին խաղալ իր անվտանգության հետ: Գրում է ParsToday-ը:

Սերբիայի առաջին փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իֆիցա Դաշիչին ուղղված ուղերձում, Ամիր Աբդոլահիանը նշել է. «Իրանը, որպես ահաբեկչության ու ծայրահեղականության զոհ, տարածաշրջանային և միջազգային բոլոր ասպարեզներում միշտ եղել է այս չարաբաստիկ երևույթի դեմ պայքարի առաջամարտիկը և այդ ճանապարհին բազմաթիվ նահատակներ է տվել, որոնց թվում է գեներալ Ղասեմ Սոլեյմանին։

ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է․ «Ցավոք ահաբեկչության դեմ պայքարի մասին խոսող որոշ երկրներ, որոնք հիասթափված են Իրանի ժողովրդի վրա պատժամիջոցների կիրառման ձախողումից, փորձում են նենգ քաղաքականությամբ,  բռնությունն ու ահաբեկչությունը խրախուսելով, խաթարել ուժի և առաջընթացի ճանապարհով գնալու Իրանի Իսլամական Հանրապետության կամքը»:

Ամիր Աբդոլահիանը հույս է հայտնել, որ  համագործակցելով անկախ և բարեկամ երկրների, այդ թվում՝ Սերբիայի հետ, Իրանն արժեքավոր քայլեր կձեռնարկի ահաբեկչության չարագուշակ երևույթի և գերտերությունների նենգ քաղաքականության դեմ իրական պայքարում։