Ընտանեկան և սոցիալական նպաստները կվճարվեն անկանխիկ

Ընտանեկան և սոցիալական նպաստները Հայաստանում կվճարվեն անկանխիկ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, նոյեմբերի 15-ին ասել է հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ թոշակները հանրապետությունում հուլիսի 1-ից վճարվում են անկանխիկ։ Դա, իհարկե, չի վերաբերում առաջին և երկրորդ խմբի հաշմանդամներին, ինչպես նաև 75-ից բարձր տարիքի անձանց։ Թոշակներն անկանխիկ կարող են վճարվել ըստ նրանց ցանկության։

«1 000-ից ավելի բնակիչ ունեցող քաղաքներում և գյուղերում փոփոխություններն առաջարկվում է ներդնել 2023թ. հունվարից։ Այլ բնակավայրերում դրանք կմտցվեն 2024 թվականից»,- տեղեկացրել է Խաչատրյանը։