Մարտունու ծննդատանը լույս աշխարհ է եկել Երկիր մոլորակի ութմիլիարդերորդ մարդը

Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատանը լույս աշխարհ է եկել Երկիր մոլորակի ութմիլիարդերորդ մարդը։

Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատանը, համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից հաստատված և հրապարակված տվյալների, լույս աշխարհ է եկել Երկիր մոլորակի ութմիլիարդերորդ մարդը։

Աշխարհի ութմիլիարդերորդ մարդը համարվող նորածին Արփին Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչներ Կարեն Զաքարյանի և Անի Քոչարյանի դուստրը, ծնվել է 2 կիլոգրամ 900 գրամ քաշով, 49 սանտիմետր հասակով, միանգամայն առողջ վիճակում։

«Շնորհավորում եմ նորածնի ընտանիքին, փոքրիկ Արփիին ցանկանում անհոգ ու երջանիկ մանկություն, լուսավոր ապագա, միշտ խաղաղության մեջ շնչող արարչագործ հայրենիք»,- գրել է մարզպետ Կարեն Սարգսյանը։

Ըստ ՄԱԿ-ի գնահատականների, նոյեմբերի 15-ին աշխարհի բնակչությունը հատել է  8 միլիարդի սահմանը։ Դրանցից մեկն Էլ խորհրդանշական 8 միլիարդերորդ երեխայի ծնունդն է Հայաստանում։

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը ասել է, որ ընտրել են Գեղարքունիքի մարզը, քանի որ, ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, վերարտադրողական առողջության, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների, ծնելիության ցուցանիշի, մահացության ցուցանիշի տվյալներով մարզը բավականին խոցելի է։