Պուտինը «Հերոսուհի մայր» կոչում է շնորհել Ռամզան Կադիրովի կնոջը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ առաջին անգամ «Հերոսուհի մայր» պատվավոր կոչումներ են շնորհվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Պատվավոր կոչումները շնորհվել են Մեդնի Կադիրովային (Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի կնոջը) եւ Օլգա Դեխտյարենկոյին, ասվում է երկուշաբթի օրը հրապարակված փաստաթղթում։