Նիկոլի ստերը շարադրված են թուրք-բրիտանաիսրայելյան գործակալական ցանցի կողմից (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը միջազգայնագետ Աննա Աբրահամյանն է:

Խոսել են՝

  • Ադրբեջանի նախագահ Ալիևի նոյեմբերի 8-ին հնչեցրած ցինիկ հայտարարությունը. որտեղի՞ց է գալիս Բաքվի բռնապետի հոխորտանքը։
  • Ադրբեջանի, Իսրայելի, Թուրքիայի կողմից Իրանի թիրախավորում, ինչն ուղղորդում է ԱՄՆ-ը։
  • Փաշինյանի թրքահաճ մեսիջները։ Այս իշխանության վտանգավոր քաղաքականությունը՝ Հայաստանը պետք է երկխոսի Թուրքիայի հետ, որպեսզի վերջինս զսպի Ալիևի ախորժակը։
  • Նիկոլը չի կարողանալու դուրս գալ Թուրքիայի սրի տակից․․․
  • Մենք չունենք ազգային ազատագրական պայքար, ինչով կարող ենք դեմ գնալ այս իրավիճակին։
  • Նիկոլը գիտի, որ «խաղաղության պայմանագիրը» ստորագրելուց հետո մեծ շարժում է սկսվելու, ու անգամ իր խրտվիլակներից բաղկացած ՍԴ-ով կամ ԱԺ-ով չի կարողանա վավերցնել այն։ Բայց ամեն ինչ անելու է այն ստորագրելու համար․․․
  • Թուրքական ռազմավարությունը գնալու է մինչև վերջ ու Արևմուտքը դրան չի խանգարելու։ Այսինքն, եթե մեզ կոտորեն, մեր տարածքները գրավեն, ապա մեզ ոչ ոք չի պաշտպանելու, եթե ՀՀ տարածքում չլինի ռուսական ու իրանական գործոնը։
  • Նիկոլ Փաշինյանը չունի լեգիտիմություն Արցախի անկախության կամ ՀՀ Անկախության հռչակագրի դեմ որևէ քայլ իրականացնելու համար, նրա հայտարարությունները դուրս են օրենքի շրջանակից։
  • Հայաստանը կարող է դառնալ Թուրքիայի դե ֆակտո տարածք, որտեղ կարող են բնակեցնել պակիստանցիների, աֆղանստանցիների, ու նրանց տալ ՀՀ անձնագրեր, բայց այլևս չի լինի Հայաստանը․․․
  • Նիկոլի ստերը շարադրված են թուրքական հատուկ ծառայությունների, բրիտանա-իսրայելա-ամերիկյան գործակալական ցանցի կողմից
  • Հանձին Նիկոլի գործ ունենք կատարյալ ցեղասպանի հետ։

Հարցազրույցը ամբողջությամբ դիտեք տեսանյութում: