ԱՄՆ խոստանում է օգնել Ադրբեջանին Իրանի դեմ պայքարում, իսկ ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանությունները հայտարարում են, որ Իրանն ու Ադրբեջանը բարեկամ երկրներ են

ԱՄՆ խոստանում է օգնել Ադրբեջանին Իրանի դեմ պայքարում, իսկ ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանությունները հայտարարում են, որ Իրանն ու Ադրբեջանը բարեկամ երկրներ են։ Առը-հա։ Երևանում վեր ընկած կոլաբորացիոնիստները գիտեն, որ Իրանն ու Ադրբեջանը բարեկամներ են, իրենք՝ Իրանն ու Ադրբեջանը, ԱՄՆ-ն էլ՝ վերադիր, էդ մասին չգիտեն։

Իսկ պատասխանը պարզ է․ ՀՀ դե-ֆակտո կոլաբորացիոնիստական վարչակարգի խնդիրն է ուժազուրկ անել Հայաստանը՝ միայնակ թողնելով թուրքական արշավանքի դեմ, իսկ դրա առաջին քայլը դաշնակիցներից ու շահակիցներից զրկելն է։ Ապագայում, երբ մենք էլ Ադրբեջանում հայկական դրածոների իշխանության բերենք, ամեն ինչ կանենք, որ վերջիններս հայտարարեն, որ Թուրքիան ու Հայաստանը բարեկամ երկրներ են, և որ Ադրբեջանը չի կարող Թուրքիայի հետ դաշնակցելով դիմակայել Հայաստանին։

 

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից