Թող Ռուսաստանը պատասխանի, թե արդյոք դեռ շրջանառվում է ռուսական տարբերակը. Մեզ համար այն ընդունելի է. Փաշինյան

Առաջին հերթին Ռուսաստանը պետք է տա հարցի պատասխանը, թե արդյոք դեռ շրջանառվում է ռուսական տարբերակը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ասել ենք, որ դա մեզ համար ընդունելի է: Մենք հարցնում ենք եւ ստացել ենք պատասխան, բայց ես կարծում եմ՝ քանի որ թեման դարձել է հրապարակային ՌԴ նախագահի Վալդայ ակումբում արած հայտարարությունից հետո, ես այդ հարցը վերահասցեագրում եմ Ռուսաստանին, թող Ռուսաստանը հրապարակային պատասխանի»,-ասաց նա: