Վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ խոսնակ

Նոյեմբերի 10-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում թշնամու կրակոցից հրազենային վիրավորում ստացած ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Պ. Խ.-ի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը։
«Վիրավորում ստացած զինծառայողը զինվորական հոսպիտալում վիրահատվել է: Վիրահատությունը բարեհաջող է անցել։  Այս պահի դրությամբ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ Հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ է»,- նշեց Արամ Թորոսյանը։