Ընդդիմությունը հաջորդ շաբաթ վերադառնալու է խորհրդարան. Թագուհի Թովմասյան

Եկող շաբաթվա ԱԺ նիստերին մենք մասնակցելու ենք, բայց դա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ պայքարը չի շարունակվելու: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ նշելով. «Փողոցում, այլ ձևաչափի պայքարի միջոցները կիրառվելու են Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ, նրա շարունակականությունը կասեցնելու դեմ, բայց այս պահին կլինենք նաև խորհրդարանում:

Մենք խորհրդարանական լծակները մինչ այս ծառայեցրել ենք որպես բացառապես պայքարի գործիք և մենք այդ գործիքը պատրաստվում ենք ամբողջապես օգտագործել: Մեր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել։

Ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մեր ձեռքի տակ եղած ամբողջ գործիքակազմն օգտագործելու ենք այս իշխանությունների հեռացման համար:

Ազգային ժողովում լինելը և փողոցային պայքարը միմյանց չբացառող գործընթացներ են»: