Փաշինյանը նո՞ր գիտակցեց, որ Ադրբեջանն Արցախում ցռղասպանություն է նախապատրաստում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Ռեֆորմիստների» կուսակցության խորհրդի անդամ Նատալյա Սաղիյանն է։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա Կառավարության նիստում հնչեցրած հայտարարություններին՝ Ադրբեջանում արցախահայության դեմ ցեղասպանություն իրագործելու մտադրություններին, Ալիևի հայտարարություններին, Նատալյա Սաղիյանը շեշտեց․«Եթե իրավիճակն այսքան լուրջ չլիներ, կարելի էր հեգնել իրան և ասել՝ «էս ինչեր է արտահայտում մեր վարչապետը», բայց այն, ինչ ինքն այսօր ասաց, մենք ասում ենք տարիներ շարունակ, հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանը շարունակաբար, դիտավորյալ չէր կատարում նոյեմբերի 9-ի փաստաթղթով իր պարտավորությունները, սակայն իշխանությունը շարունակում էր տանել խաղաղության դարաշրջանի կեղծ թեզը՝ կրկնելով Ալիևին։ Այսօր հանկարծակի փայլատակում է տեղի ունեցել, ու Փաշինյանը այսօր է հասկացել, որ մեր «հարևանը» այդպիսին է, դա իհարկե ծիծաղելի է։ Պետք է արձանագրել, որ Փաշինյանը դրսում գտնվող ուժերի խամաճիկ է, նա վաղուց արդեն ինքնուրույն չի գործում, իր ինքնուրույնությունը սահմանափակվում է, Հայաստանի ներսում ընդդիմությանը խոշտանգելով և խոչընդոտներ ստեղծելով, Փաշինյանին արդեն զեկուցել են, որ իր վարկանիշը ընկել է, հենց այն պատճառով, որ ձայնակցում է Ալիևին»,-ընդգծեց «Ռեֆորմիստների» կուսակցության խորհրդի անդամը։

Մանրամասները՝ տեսանյութում