Ուսումնասիրելո՞ւ են, թե մեր քաղաքացիները որքան տներից են զրկվել․ Արման Թաթոյանը ԵՄ առաքելության մասին

«Միջազգային առաքելությունները համարում եմ կարևոր։ Բայց այս դեպքում ես մի վերապահում ունեմ. չգիտեմ՝ ԵՄ դիտորդներն ի՞նչ առաքելությունով են եկել, չգիտեմ՝ մանդատի կոնկրետության աստիճանը»,- ասուլիսում ասել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նա նշեց, որ պետք է հասկանալ, թե ինչ լիազորություններ ունեն. «Ուսումնասիրելո՞ւ են, թե մեր քաղաքացիները  որքան տներից են զրկվել, Սոթք գյուղում կազմակերպություններից մեկը միլիոնավոր դոլարների ներդրում է արել  Հայաստանի կառավարության որոշմամբ նախատեսված տարածքում, հիմա այդտեղ ադրբեջանական զորամաս է։ Այդ մարդու ֆինանսների հատուցում լինելո՞ւ է, թե ոչ։

Քարահունջում ունենք տներ, որոնք Խորհրդային միությունից են պատկանում Հայաստանի քաղաքացիներին։ Արդյո՞ք նրանք ուսումնասիրելու են այս ամենը»։
Ա. Թաթոյանը տեղեկացրել է, որ իրենք իրենց իրականացած փաստահավաք աշխատանքի արդյունքները կուղարկեն  ԵՄ, ԵԱՀԿ դիտորդական առաքելություններին, կխնդրեն հաշվի առնել, քանի որ եթե այս փաստերը, հարցերը հաշվի չեն առնվելու, այդ առաքելության իմաստը չի տեսնում։