ՀՀ-ից հանձնված և օկուպացված տարածքների մասին Ալիևը երազել անգամ չէր կարող. ահա թե ում ենք ընտրել գերագույն գլխավոր հրամանատար

ՀՀԿ ԳՄ անդամ ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմ ընկերներից մեկը, վերջերս մի ուշագրավ համոզմունք հայտնեց, ասելով « եթե 2020թ. սեպտեմբերի 26-ին Ալիևին թուղթ ու գրիչ տային և ասեին, նկարի՜ր քո պատկերացրած Արցախի քարտեզը` այնտեղ հաստատ կլինեին Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի, Հադրութի և Քաշաթաղի շրջանները»: Այս դիտարկմանը մնում է ավելացնել, որ ՀՀ-ից հանձնված և օկուպացված տարածքների մասին Ալիևը երազել անգամ չէր կարող: Իսկ այսօր խոսում է Գորիսի, Կապանի, Ջերմուկի ու Սևանա լճի մասին: Ահա թե ում ենք ընտրել գերագույն գլխավոր հրամանատար (դավաճան): Վարչապե´տ Նիկոլ, եթե դու 2016թ.-ին պատգամավոր Նիկոլի ձեռքը ընկնեիր, այսօրվա վիճակիդ համար քեզ հաստատ շանսատակ կաներ»: