Միասնության երթի մասնակիցներն այրեցին «կապիտուլյացիայի փաստաթուղթը»

Միասնության երթը հասավ Հանրապետության հրապարակ. Այստեղ երթի մասնակիցները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»: Նրանք վեր պարզեցին փոքրիկ սպիտակ թղթեր, որի վրա գրված էր «Խաղաղության պայմանագիր» կապիտուլյացիա»:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ասաց. «Մենք այսօր կառավարության շենքի դիմաց կայրենք այդ թղթերը, աշխարհին  ցույց տալու համար, որ հայ ժողովուրդը չի ընդունելու որևէ կապիտուլյացիա: Չի կարող ստորագրվել որևէ փաստաթուղթ, որը կասկածի տակ կդնի Արցախի ինքնորոշման իրավունքը: Ձեր ձեռքին գտնվող կապիտուլյացիայի թուղթը պատռելով ևս մեկ անգամ ասելու ենք, որ չենք ընդունելու, չենք հանդուրժելու եւ այդպիսի թղթի կտորները հայ ժողովրդի կողմից լինելու են անընդունելի»: