Նոյեմբերի 5-ը հանրաքվեի օր

Հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում տեղի ունեցածը հանրահավաք չէր, հանրաքվե էր, արցախցին կրկին անգամ հաստատեց իր ազատ լինելու կամքը, իր ապրելու իրավունքը…

Նոյեմբերի 5-ին Հայաստանյան հասարակության հանրաքվեի օրն է, հերթական անգամ պետք է մեր կամքը արտահայտենք, մեր անկախ լինելու, մեր ապրելու իրավունքը հաստատենք…

Անկախ նրանից ում եք համակրում, անկախ նրանից վարողը կամ ելույթ ունեցողը ով է, մեր ճաշակով է, թե  անընդունելի, չաղ է, թե նիհար, կարևոր է, ավելին պարտադիր է ներկա գտնվելը, սեփական կամքը հաստատելը և ընդամենը մի ժամ, կամ մի փոքր ավել կանգնելով յուրովի քվերարկել Հայաստանի և Արցախի անկախության, անձեռնմխելիության, ազատության և հայկականության օգտին

Մասնակցիր Միաբանության հանրահավաքին հանուն Հայաստանի, հանուն Արցախի։

Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից․