Երևանը և Թեհրանը տարաձայնություններ չունեն հարցերի մեծ մասի վերաբերյալ. Վահան Հունանյան

Երևանը և Թեհրանը տարաձայնություններ չունեն հարցերի մեծ մասի վերաբերյալ։ Այս մասին Mehr գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ նշելով, որ Հայաստանը ոչ մի թերըմբռնում չունի Իրանի հետ։

ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վահան Հունանյանն ասել է, որ Հայաստանը և Իրանը վաղեմի պատմական հարաբերություններ ունեն, և այդ հարաբերությունները չեն սահմանափակվում միայն կառավարություններով, այլ գոյություն ունեն նաև երկու երկրների միջև։

Իրանն անվանելով Հայաստանի կարևոր գործընկեր՝ նա հույս է հայտնել, որ այդ հարաբերությունները կամրապնդվեն բոլոր ոլորտներում։

«Կարծում եմ՝ մենք Իրանի հետ ոչ մի թերըմբռնում չունենք»,- ասել է նա և ավելացրել, որ Երևանը և Թեհրանը հարցերի մեծ մասի վերաբերյալ տարբեր կարծիքներ չունեն։

Արդյունքում՝ երկու երկրների հարաբերություններն ապագայում կամրապնդվեն, նշել է հայ դիվանագետը։

Պատասխանելով Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին հարցին՝ նա ասել է. «Հայաստանը ձգտում է խաղաղություն հաստատել Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս առնչությամբ մենք բանակցությունների մեջ ենք մտել ադրբեջանական կողմի հետ, բայց նրանք միշտ բանակցություններում իրենց առավելագույն  պահանջներն են առաջ մղում»։

Ասելով, որ բոլոր խնդիրները պետք է լուծել բանակցությունների սեղանի շուջ, նա հույս է հայտնել, որ Ադրբեջանը, ինչպես և Հայաստանը, կհետևի նույն ընթացակարգին բանակցությունների սեղանի շուրջ։