Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 26

Սկիզբը` այստեղ 

Ռուսաստանի արտգործնախարարությունն այսօր հայտարարություն է տարածել միջուկային պատերազմի կանխարգելման անհրաժեշտության վերաբերյալ: Ինչպես նշված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, Ռուսաստանն իր քաղաքականության մեջ առաջնորդվում է միջուկային պատերազմի անթույլատրելիության կանխադրույթով և կրում է հատուկ պատասխանատվություն՝ որպես միջուկային տերություն։

Արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ ներկայիս բարդ իրավիճակում` ձևավորված «մեր ազգային անվտանգությանը խարխլելուն ուղղված անպատասխանատու և անամոթ գործողությունների պատճառով», առանցքայինը դառնում է միջուկային պետությունների միջև ռազմական առճակատման կանխարգելումը։ Ռուսաստանը նաև մյուս միջուկային տերություններին կոչ է անում զերծ մնալ միմյանց կենսական շահերին վնասելու ցանկացած փորձից։

Ռուսաստանն այսպիսով հատկապես ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային շատ պարզ հասկացրել է, որ չի կարելի վնասել, նույնիսկ փորձել վնասել ՌԴ կենսական շահերը, ինչը նրանք նախկինում արել և հետևողականորեն շարունակում են անել, օրինակ, «Հյուսիսային հոսք- 1», «Հյուսիսային հոսք- 2» գազատարների պայթեցմամբ, Սևաստոպոլի մոտ օրերս Ռուսաստանի քաղաքացիական ու ռազմական նավերի վրա օդային ու ծովային անօդաչուներով հարձակմանը մասնակցելով, շարունակաբար Ուկրաինա առաքելով տասնյակ միլիարդավոր դոլարների ժամանակակից զենքեր, զինամթերք, ռազմական տեխնիկա, Ուկրաինայի զինված ուժերին ՌԴ ռազմական ու քաղաքացիական օբյեկտների վերաբերյալ մշտապես արբանյակային, օդային և այլ բնույթի հետախուզական տեղեկություններ տրամադրելով և այլ, այլ միջոցներով:

Ռուսաստանը հատկապես ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային հասկացրել է նաև, որ նրանց այս գործողությունները կարող են հանգեցնել միջուկային պետությունների միջև ռազմական առճակատման, ինչից հետո միջուկային և Երրորդ համաշխարհային պատերազմ կես քայլ է ընդամենը: Սատանայի ծառա ջհուդամասոնների, գլոբալիստների կողմից ուղղորդվող ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, ցավոք, անտեսել և առայժմ շարունակում են անտեսել, արհամարհել Ռուսաստանի` նախկինում էլ արված այսբովանդակ կոչերը:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր Ռուսաստանի և Բելառուսի ռազմական գերատեսչությունների համատեղ կոլեգիայի նիստի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի մերձակայքում ՆԱՏՕ-ի ուժերի թիվը փետրվարից ավելացել է 2,5 անգամ, և ավելին` մոտ ապագայում ՆԱՏՕ-ի խմբավորումների թիվը Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում կավելանա Ըստ Շոյգուի, Ռուսաստանի Դաշնության և Արևմուտքի միջև առճակատումն ուժեղանում է։ Նախարարն ասել է նաև, որ ՆԱՏՕ-ն նոր բազմազգ գումարտակային մարտավարական խմբեր է ստեղծում Բուլղարիայում, Հունգարիայում, Ռումինիայում և Սլովակիայում։

«Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում, ինչպես նաև Բալթյան երկրներում տեղակայված են ՆԱՏՕ-ի ոչ տարածաշրջանային պետությունների զինված ուժերի կազմավորումներ,- ասել է Շոյգուն:- Խմբավորումների թվաքանակն ավելացել է 2,5 անգամ 2022 թվականի փետրվարից և կազմում է ավելի քան 30 000 մարդ, իսկ մոտ ապագայում կարող է էլ ավելի մեծանալ»:

Նրա կարծիքով, ՆԱՏՕ-ի խմբավորումների ավելացման արդյունքում «հարձակման տակ կհայտնվեն Ռուսաստանի դաշնակիցները», առաջին հերթին` Բելառուսը։

«Կոլեկտիվ Արևմուտքի ապակառուցողական ջանքերի հիմնական նպատակը, իհարկե, Ռուսաստանն է՝ նրա տնտեսության, ռազմական ներուժի ոչնչացումը, նրան անկախ արտաքին քաղաքականություն վարելու հնարավորությունից զրկելը»,- հայտարարել է Սերգեյ Շոյգուն։

Հունիսին ՆԱՏՕ-ն որոշել է Արևելյան Եվրոպայում արագ արձագանքման ուժերի թվաքանակը 40 000-ից հասցնել 300 000-ի: Դաշինքի ռազմավարության մեջ Ռուսաստանը համարվել է «առավել նշանակալի և ուղղակի սպառնալիք» իր դաշնակիցների անվտանգությանը, ինչպես նաև եվրատլանտյան տարածաշրջանում ողջ աշխարհի կայունությանը։ ԱՄՆ-ի մշակած ու ս. թ. հոկտեմբերին հրապարակած Ազգային անվտանգության ռազմավարությունում հիմնական սպառնալիքներից մեկը դարձյալՌուսաստանն է համարված:

Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների համատեղ կոլեգիայի նիստի ընթացքում Շոյգուն, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է նաև, որ Մոսկվան տեղյակ է Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի միջուկային զենք տեղակայելու Կիևի պատրաստակամության, ինչպես նաև «կեղտոտ ռումբ» ստեղծելու փորձերի մասին:

«Կեղտոտ ռումբը» կամ ռադիոլոգիական զենքը զանգվածային բնաջնջման զինատեսակ է, որի պայթեցումը ռադիոակտիվ նյութի (նյութերի) օգտագործմամբ հարձակման ձև է: Այն առաջացնում է մեծ տարածքների տասնամյակներ շարունակվող ռադիոակտիվ աղտոտվածություն, հանգեցնում մարդկանց և կենդանիների մահվան, առողջության քայքայման, ամլության, չբերության, մեռելածնության, գյուղատնտեսական, քաղաքային ու մյուս տարածքները դարձնում օգտագործման համար անպիտան:

Ռուսաստանի պաշտպանության նախարարը հիշեցրել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արևմտյան երկրներին վերջերս կոչ է արել կանխարգելիչ միջուկային հարվածներ հասցնել Ռուսաստանին։ Շոյգուն հավելել է, որ հունիսին Մադրիդի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն ընդունել է նոր ռազմավարական հայեցակարգ, որում Ռուսաստանն անվանվել է անվտանգության սպառնալիքների հիմնական աղբյուր։

«Այս կապակցությամբ դաշինքը մտադիր է արևելյան թևում, մեր սահմանների մոտ,  անցնել «Ռուսաստանի զսպման առաջավոր ներկայության ճանապարհով», կոլեկտիվ պաշտպանության լայնամասշտաբ համակարգի ստեղծմամբ»,- հատարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը:

ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն ասել է, որ Ուկրաինայի իշխանությունները «տվել են իրենց երկիրը, իրենց տարածքը և, ամենասարսափելին, իրենց մարդկանց Արևմուտքի և ՆԱՏՕ-ի օգտագործմանը, ինչը «հիմնարար առճակատում» սանձազերծեց Ռուսաստանի դեմ։

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան