Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի վրա սպասվող հարձակման մասին տեղեկությունը

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հերքել է Սաուդյան Արաբիայի վրա Իրանի կողմից սպասվող հարձակման մասին տեղեկությունը։

Հիշեցնենք, որ նախօրեին Wall Street Journal-ը գրել էր, որ Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ին հետախուզական տեղեկություններ է փոխանցել թագավորության թիրախների վրա Իրանի կողմից «մոտակա հարձակման» մասին։

Թերթի տվյալներով՝ Սաուդյան Արաբիայի պաշտոնյաներն ասել են, որ Իրանը, իբր, պատրաստվում է հարձակվել ինչպես թագավորության, այնպես էլ Իրաքյան Քրդստանի Էրբիլի վրա՝ «փորձելով շեղել ուշադրությունը ներքին բողոքներից»։