Ալիևի օգնականն այցելել է Նախիջևան

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի ռազմական հարցերով բաժնի պետ Մահերամ Ալիևն այցելել է Նախիջևան։

Նախիջևանի Գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ հանդիպմանը մտքերի ընդլայնված փոխանակում է տեղի ունեցել Նախիջևանում մշտապես տեղակայված բանակի, կազմավորումների եւ զորամասերի նյութատեխնիկական ապահովման միջոցառումների, անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացման, ծառայողական-մարտական եւ կենցաղային պայմանների բարելավման վերաբերյալ։

Նախագահ Իլհամ Ալիևի պահանջներին և խորհրդատվություններին համապատասխան՝ հանձնարարականներ են տրվել զինված ուժերի մարտունակության բարձրացման, առավել արդյունավետ սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով ապահովելու, ռազմական կառույցների միջև հարաբերությունների հետագա բարելավման եւ միջազգային վարժանքներին մասնակցության վերաբերյալ: