Սոչիում մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումը

Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը․ տեղեկացնում է ՌԻԱ նովոստի գործակալությունը։

Երկկողմ հանդիպումը տեղի է ունենում եռակողմ հանդիպմանն ընդառաջ, որին նաև մասնակցելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա հետ Պուտինի առանձնազրույցը տեղի է ունեցել ավելի վաղ։

Եռակողմ հանդիպման արդյունքում ակնկալվում է փաստաթղթի ընդունում, որը կլինի Լեռնայի Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմքում։

ՌԴ նախագահի հետ շփումից հետո Փաշինյանը հայտարարել էր, թե ընդունելի է համարում Ղարաբաղի հարցով Մոսկվայի առաջարկած նախագիծը։

Ռուսական լրատվամիջոցները չեն բացառում, որ Սոչիում կողմերը կպայմանավորվեն 10-20 տարով երկարաձգել ռուսական խաղաղապահ առաքելության մանդատը։