Լավ հանդիպումներ վերջին երկու օրերին. Տոյվո Կլաարն ամփոփել է Հայաստան այցի արդյունքները

ԵՄ Վրաստանի ու Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Թվիթերի» իր միկրոբլոգում ամփոփել է Հայաստան կատարած այցի արդյունքները։

Նա տեղեկացրել է, որ նախորդող երկու օրերին մի շարք լավ հանդիպումներ է ունեցել Հայաստանի ղեկավարության հետ, որտեղ քննարկել են առկա զարգացումներն ու հետագա քայլերը։

«Լավ հանդիպումներ վերջին երկու օրերի ընթացքում Հայաստանի ղեկավարության հետ. քննարկվել են ընթացիկ զարգացումները և հետագա քայլերը: Ես ընդգծել եմ Եվրամիության շարունակական ակտիվ ներգրավվածությունը խաղաղ գործընթացում»,- գրել է ԵՄ պաշտոնյան: