Նստե՛ք, Ալիևի հետ պայմանավորվե՛ք, հետո ավելի վատ կլինի Լուկաշենկոն՝ Փաշինյանին (տեսանյութ)

«Դուք մեր առաջ երկու հարց եք դնում. նախ կարդացի «Իրադարձությունների գնահատականը եւ ՀԱՊԿ-ի դիրքորոշումը»: Դուք պահանջեցիք, որ մենք հստակեցնենք մեր դիրքորոշումը։ Չգիտե՞ք մեր դիրքորոշումը։ Մենք ցանկանում ենք, որ հարեւան պետությունների միջեւ հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով»:

Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում՝ հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցերին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի հարց է ուղղել իր գործընկերներին՝ իրադարձությունների գնահատման եւ ՀԱՊԿ դիրքորոշման, ինչպես նաեւ «Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման» ՀԱՊԿ ճանապարհային քարտեզի վերաբերյալ։

«Երկրորդ հարցը. «Ինձ տվեք Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզ»: Ի՞նչ ճանապարհային քարտեզ: Ես ձեզ անմիջապես կպատասխանեմ՝ նստեք Իլհամ Ալիեւի հետ, եթե պետք է, հարցրեք Ռուսաստանի նախագահին եւ որոշում կայացրեք։ Եթե ​​այսօր չանեք դա, ապա ավելի վատ կլինի, դուք ինքներդ էլ դա հասկանում եք։ Մեզ այս հակամարտությունը պետք չէ»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Դուք երկու հարց ունեք. դրանք ավելի քան տարօրինակ են, Նիկոլ Վովաեւիչ»,-հավելել է Բելառուսի ղեկավարը։