Վերին Լարսի անցակետի մոտ մի քանի կիլոմետրանոց հերթ է. տեսանյութ

«Վերին Լարսի» անցակետի վրացական կողմում բեռնատարների հերթը հասնում է մի քանի կիլոմետրի։ Տեսախցիկը ֆիքսել է կիլոմետրեր ձգվող բեռնատարների հերթը:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ «Վերին Լարս» անցակետի մոտ կրկին նմանատիպ հերթ էր գոյացել։ Կուտակվել էին շուրջ 3500 ավտոմեքենա։

Նշենք նաև, որ անցած շաբաթ, պաշտոնական տվյալներով, 37,5 հազար ավտոմեքենա է հատել պետական սահմանը նշված անցակետով։