Մի խումբ քաղաքացիներ Գորիսի ՌՈ բաժին ինքնակամ զենք ու զինամթերք են հանձնել․ ՊՆ խոսնակ

Մի խումբ քաղաքացիներ Գորիսի ՌՈ բաժին զենք ու զինամթերք են հանձնել, տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների արդյունքում, մի խումբ քաղաքացիներ Գորիսի ՌՈ բաժին ինքնակամ հանձնել են 6 ինքնաձիգ, 2 «Մուխա» նռնականետ և մեծ քանակությամբ զինամթերք»,- գրել է Արամ Թորոսյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում: