Ոչ թե ինքնիշխանություն, այլ՝ իմիշխանություն․ Ավետիք Իշխանյան

Փողոցից իշխանության հասած անմակարդակ քպ-ականները կրկնում են իրենց բռնապետիկի խոսքերը, իբր Հայաստանի ինքնիշխանության պահպանման մասին։ Իրականում բռնապետիկի ուշքն ու միտքը Հայաստանում իմիշխանության ամրապնդումն ու պահպանումն է ամեն գնով։ Իմիշխանության պահպանման համար բռնապետիկը պետական բյուջեի հաշվին շռայլորեն վարձատրում է անգաղափար, նյութապաշտ պատգամավորներին, նախարարներին, անգրագետ ոստիկաններին, հնազանդ քննիչ-դատախազներին, հնազանդեցնում դատավորներին։ Իմիշխանության համար բռնապետիկը հրաժարվում է Արցախից, Հայաստանի տարածքներից։ Իմիշխանության համար հալածում, քր․ գործեր են թխվում ընդդիմադիրների դեմ, արգելվում Հայաստանի մուտք բռնապետիկին քննադատողներին։ Բռնապետիկի իմիշխանության երաշխավորները Թուրքիան և Ադրբեջանն են և բռնապետիկն իր բոլոր քայլերը կատարում է նրանց ցուցումներով։ Մի խոսքով , իրականում, հանուն իմիշխանության, բռնապետիկը զոհաբերում է Արցախն ու Հայաստանի ինքնիշխանությունը։

 

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից