ԱՄՆ–ի տարբերակը ենթադրում է Ղարաբաղի ինքնիշխանության ճանաչում Ադրբեջանի կազմում․ Պուտին

Խաղաղության պայմանագիրը, իհարկե, անհրաժեշտ է: Եվ Ռուսաստանի Դաշնությունն աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների խաղաղ կարգավորմանը և սահմանային հարցի լուծմանը։ Այս մասին Վալդայ ակումբի լիագումար նիստի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Հարցը` որ տարբերակն ընտրել, Հայաստանի և հայ ժողովրդի, Հայաստանի ղեկավարության գործն է։ Ամեն դեպքում` ինչ տարբերակ էլ լինի, որը կհանգեցնի խաղաղության, մենք դրան կողմ ենք միայն, բայց մենք չենք կարող և չենք պատրաստվում Հայաստանին ինչ-որ բան թելադրել»,-ասել ՌԴ ղեկավարը։

Հայաստանին առաջարկվող Վաշինգտոնի տարբերակը, Պուտինի կարծիքով, ենթադրում է Ղարաբաղի ինքնիշխանության ճանաչում Ադրբեջանի կազմում։

«Եթե Հայաստանն այդպես է կարծում, խնդրեմ։ Մենք աջակցում ենք հայ ժողովրդի ցանկացած ընտրություն։ Եթե Հայաստանի ղեկավարությունը կարծում է, որ Ղարաբաղն ունի իր առանձնահատկությունները և դրանք պետք է քննարկել, ապա դա նույնպես հնարավոր է, բայց պետք է պայմանավորվել Ադրբեջանի հետ, որպեսզի ընդունելի լինեն նաև մյուս կողմի համար։ Դա բարդ և ծանր հարց է, բայց Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է»,-ասել է նա։

ՌԴ նախագահը նշել է, որ հաշվի առնելով նաև Ադրբեջանի շահերը, առաջնորդվելու են նրանով, թե ինչ կառաջարկի հենց Հայաստանը։