Էստոնիայում օդային տագնապի շչակներ կտեղադրվեն

Էստոնիայում սպառնալիքի մասին զգուշացնող շչակներ կտեղադրվեն, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով ERR պորտալին։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ Էստոնիայի ՆԳՆ տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը և Փրկարար վարչությունը սլովակյան Telegrafia ընկերության հետ շչակների գնման պայմանագիր է կնքել, որոնք ԶԼՄ-ների, պաշտոնական կայքերի,  SMS-հաղորդագրությունների և բարձրախոսների հետ մեկտեղ՝ ռազմական սպառնալիքի և արտակարգ իրավիճակների մասին նախազգուշացման լրացուցիչ աղբյուր կդառնան։

Շչակները կտեղադրվեն երկրի 22 քաղաքներում, մասնավորապես՝ Տալլինում ու նրա արվարձաններում, Նարվայում, Պյառնուում, Տարտուում և այլ քաղաքներում։ Առաջին շչակները կտեղադրվեն տարվա վերջին։

Շչակների համակարգի ֆինանսավորման համար Էստոնիայի իշխանությունները հատկացրել են 4,5 մլն եվրո։