Լևոն Ամիրջանյանը նշանակվել է Մերձավոր Արևելքում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ

Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն հոկտեմբերի 24-ին Լևոն Ամիրջանյանին նշանակել է Մերձավորարևելյան տարածաշրջանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ (նստավայրը՝ Բեյրութ)։

Լևոն Ամիրջանյանը ղեկավարելու է Բեյրութում առաջիկայում բացվող տարածաշրջանային գրասենյակը։