Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կալանքի որոշման դեմ բողոք է ներկայացվել

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Գայանե Պապոյանը։

Նա հայտնեց նաև, որ բողոքի քննության օր դեռ չի նշանակվել։

Հիշեցնենք` հոկտեմբերի 19–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, բավարարեց Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու` ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Նույն գործով անցնում է նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, որը նույնպես նույն օրը կալանավորվեց։