Սյունիքի մարզի Ներքին Հանդ հատվածի պաշտպանության առաջին գիծն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ. պատգամավոր

Հայաստանի Սյունիքի մարզի Ներքին Հանդ հատվածի պաշտպանության առաջին գիծն ամբողջությամբ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այս մասին հոկտեմբերի 25-ի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նա հավելեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի դրությամբ ադրբեջանական զորքերը գտնվում էին Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղից տասնյակ կիլոմետրեր հեռու, եւ միայն Փաշինյանի առանձին հրամանով են ադրբեջանական զորքերը մոտեցել Հայաստանի սահմաններին ու նույնիսկ օկուպացրել Հայաստանի տարածքները։

Գրիգորյանը համոզված է, որ բանակում որեւէ բարեփոխում չի իրականացվում, եւ միայն դատարկ հայտարարություններ են հնչում։

Իրական բարեփոխումների արդյունքները, նրա խոսքով, պետք է արտացոլվեն «գետնի վրա»:

«Եվ մենք տեսանք, թե ինչի հանգեցրեց սեպտեմբերին Ադրբեջանի հերթական ագրեսիան։ Մենք առայժմ չենք կարողանում Հայաստանի տարածքից հանել հայրենիքի համար իրենց կյանքը տված հայ զինծառայողների դիերը։ Հայաստանի իշխանություններն անգամ դա չեն կարողանում անել»,- եզրափակեց պատգամավորը։