Ամեն ինչ ավելի քան պարզ է

Ամեն ինչ ավելի քան պարզ է։

ՀՀ Իշխանությունը և իր արևմտյան գործընկերները շատ պարզ և հստակ տեսնում են Արցախյան հիմնախնդրի լուծումը դե-ֆակտո Արցախի ոչնչացման գործընթացի ներքո։

Այսինքն նախապատրաստվում է մի իրավիճակ` երբ Հայաստանը կհամաձայնվի դիտարկել Արցախը, որպես Ադրբեջանի մաս։

ԵՒ պետք չէ հիմա լուրջ դեմքով պնդել հակառակը, դա արդեն ակնհայտ է։

Իրենք կարող են հազար մի «լուրջ» պատճառ հնչեցնել , հազար մի հակահայկական հիմարություն դուրս տալ (օրինակ ,որ հայերի անվտանգությունը կապահովի ինչ որ խորհրդավոր «միջազգային հանրության» թղթային երաշխիքները կամ արցախցիները կստատան «մշակութային ինքնավարություն» և այլ էշություններ)…Սակայն փաստը մնում է փաստ, չգիտես ինչու սրանք որոշել են, որ Արցախի ոչնչացման հաշվին կարելի է ապահովել Հայաստանի անվտանգությունը։

Չգիտեմ, թե ով է այս ապազգային, թշնամական, հանցավոր կոնցեպտի հեղինակը (ժամանակը բոլորի անունները ջրի երես կբերի) սակայն շտապում եմ հիասթափեցնել բոլոր այն «հպարտ քաղաքացիներին», որոնք կարծում են, որ դավաճանելով և նետելով թուրքի երախը հայության մի մասը կարելի է անվտանգություն ստանալ Հայաստանի համար։

Այդ դեպքում Հայաստանը ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ կստանա լայնածավալ պատերազմ և դավաճանված արցախցիների արյունը պայթելու է թշնամու արկերի տեսքով Երևանում և Վանաձորում, Տավուշում և Գյումրիում…նույնիսկ մեկ վարկյան չկասկած եք ։

Եթե չեք հավատում, ապա համադրենք թուրք-ադրբեջանական ոհմակի ղեկավարների հայտարարությունները+տարածաշրջանում խոշոր «խաղացողների» շահերը+տարածաշրջանի քարտեզը։

 

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից