Ռուսաստանը կճանաչի՞ Արցախի անկախությունը (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է կովկասագետ, Արցախի հարցով փորձագետ Կարեն Իգիթյանը։
Անդրադարձ է կատարվել․
1․Հոկտեմբերի վերջին Ռուսաստանում սպասվելիք Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանը
2․Ռուսաստանի Դաշնության սկսած հատուկ գործողություններին Ուկրաինայում
3․ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի հայտարարությանը կապված Հարավային Կովկասում դեէսկալացիայի հետ։
Անդրադառնալով այն հարցին թե ի՞նչ հանգուցալուծում կստանա ՌԴ-ում կայանալիք Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումն այն իրողությունից հետո, երբ գործող իշխանությունները սերտ հանդիպումներ են անցկացրել արևմտյան տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ, կովկասագետն ասաց․«Երբ Փաշինյան-Ալիև հանդիպումները տեղի են ունենում արևմտյան երկրներում, Ռուսաստանն ասում է, որ դրանք աշխարհաքաղաքական խաղեր են և չեն նպաստում հարցի լուծմանը և փորձում են տանել իրենց կողմ։ Ռուսաստանն ասում է, որ Հայաստանի անվտանգությունը զգալիորեն ապահովում է Ռուսաստանը, Արցախի մասով անվտանգության պաշտպանումն ավելի մեծ է, և եթե ինչ-որ պետություն պիտի կարգավորի իրավիճակը, ապա դա պետք է լինի Ռուսաստանը, ուստի Ռուսաստանի դիրքորոշումը հասկանալի է»։
Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը հայտարարել է, որ առանց ճանապարհների ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու՝ գնալ լուծումների, որոնք կբերեն տնտեսական շահ և գրեթե երաշխավորված դեէսկալացիա Հարավային Կովկասում։ Անդրադառնալով այդ հայտարարությանը, փորձագետն ասաց․«Համաձայն չեմ Օվերչուկի ասածի հետ, որովհետև եթե կոմունիկացիան բացվում է, դա չի նշանակում, որ լինելու է խաղաղություն, կարող է հակառակը լինել, օրինակ եթե Ադրբեջանը օգտվի մեր սուվերեն տարածքից՝ ով ասես՝ այնտեղ չի լինի՝ ռամիլսաֆարովներ, այլ ռազմական հանցագործներ, որոնք կոնֆլիկտներ են ստեղծելու, որովհետև Ադրբեջանը և Թուրքիան ուզում են այդ կոնֆլիկտները ստեղծել, որպեսզի ասեն՝ տեսեք, անվտանգ չէր այդ ճանապարհը, մենք զորք ենք մտցնում, որ անվտանգություն ստեղծենք։ Բոլոր պետությունները, երբ ցանկանում են հարձակվել՝ այս պատրվակն են բերում, ասելով, որ անվտանգության գոտի են ստեղծում։ Այսինքն սա մեզ համար սպառնալիք է, և ոչ մի երաշխիք չկա, որ դա կբերի ինվեստիցիաների, ինչպես Օվերչուկն է ասում»,-ընդգծեց կովկասագետը։
Մանրամասները՝ տեսանյութում