Քրդերը Թուրքիային մեղադրում են քիմիական զենք օգտագործելու մեջ

Քրդերը Թուրքիային մեղադրում են քիմիական զենք օգտագործելու մեջ։

Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) բազմիցս հայտարարել է, որ ապրիլից ի վեր թուրքական ուժերը քիմիական հարձակումներ են իրականացրել Քրդստանի լեռնային շրջաններում իր զինյալների դեմ: Թուրքական իշխանությունները ուրբաթ օրը հերքեցին դա՝ ասելով, որ իրենց բանակը հետևում է միջազգային օրենքներին։

Հիշեցման կարգով ասեմ, որ թուրքական բանակը վերջին տարիներին մի քանի ռազմական գործողություններ է իրականացրել PKK-ի դեմ, իսկ վերջինը վերջինը մեկնարկվել է այս տարվա ապրիլին։ Անկարան PKK-ին համարում է ահաբեկչական կազմակերպություն.։ Քրդական աղբյուրները վերջերս մի քանի տեսանյութ են հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես են թուրք զինվորները քիմիական նյութեր օգտագործում քրդերի դեմ։ Մասնավորապես երեքշաբթի օրը հրապարակեցին կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես են թուրք զինվորները խողովակների միջոցով քիմիական նյութեր լցնում Դուհոկ նահանգի Ուորխալ շրջանում գտնվող քարանձավի մեջ: Քրդական աղբյուրները հայտնում են, որ քարանձավում գնտվող մարտիկները դրանից հետո ունեցեցլ են հիշողության և տեսողության կորուստներ, ինչը յուրահատւկ է քիմիական զենքի օգտագործմանը։

PKK-ն պնդում է, որ Թուրքիան ապրիլից ի վեր առնվազն 2476 անգամ օգտագործել է արգելված ռումբեր և քիմիական նյութեր։ Երեքշաբթի օրը PKK-ն նաև հրապարակել է 17 PKK-ի անդամների անունները , որոնք, ըստ նրաց, սպանվել են Թուրքիայի կողմից ենթադրյալ քիմիական հարձակումների ժամանակ։

Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական ​​կուսակցությունը (HDP) այս հարցը տեղափոխել է թուրքական խորհրդարան՝ մի շարք հարցեր ուղղելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին, այդ թվում՝ արդյոք հետաքննություն սկսվել է այդ պնդումների վերաբերյալ։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հինգշաբթի օրը «բոլորովին անհիմն և իրականությանը չհամապատասխանող» է համարել այդ պնդումները։

«Թուրքիայի զինված ուժերը չեն օգտագործում միջազգային իրավունքով և պայմանագրերով արգելված զինամթերք։ Այդ տեսակի զինամթերքը Թուրքիայի զինված ուժերի գույքագրման մեջ չկա»,- նշել են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունից։

Ուրբաթ օրը, Ադրբեջանից վերադառնալիս, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ինքնաթիռում լրագրողներին ասել է, որ թուրքական բանակը «մինչ այժմ անօրինական ոչինչ չի կիրառել, այդ թվում նաև քիմիական զենք»։ Նա այդ մեղադրանքներն անվանել է «զրպարտություն»։

Ի դեպ, թուրքական իշխանությունները հետաքննություն են սկսել այդ մեղադրանքների դեմ՝ սպառնալով իրավական միջոցներ ձեռնարկել նրանց դեմ, ովքեր քարոզում են դա:

 

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից