Իշխանությունները անում են հնարավոր ու անհնարին ամեն բան` Հայաստանի ինքնիշխանության կորստի համար

2050 թվականի «ապագայի տեսլականը» ներկայացնելով, իսկ իրականում սին խոստումներով` 2022 թվականի Հայաստանը կանգնեցվեց պետականության ու ինքնիշխանության կորստի շեմին։

Թերևս, նորություն չէ, որ ներկայիս իշխանությունները անում են հնարավոր ու անհնարին ամեն բան` պետականաքանդման ու Հայաստանի ինքնիշխանության կորստի համար։ Որքան էլ ցավալի է, բայց այս մարդիկ փայլուն կերպով են կատարում իրենց առջև դրված խնդիրը, քանի որ հարվածում են պետության հիմքերին՝ այն է կրթություն, դատաիրավական համակարգ, բանակ։

Դեռ ամիսներ առաջ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը խոսեց այսպես ասած «ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔ» կառուցելու մասին։ Կրթության ոլորտի բացերը լրացնելու փոխարեն գործող իշխանությունները փորձում են ավելի խորացնել դրանք։ Մոտ 1 շաբաթ առաջ լուրեր շրջանառվեցին ՀՀ 3 պետական ԲՈՒՀ-երը՝ Բրյուսովի անվան Պետական Համալսարանը, Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական Պետական Մանկավարժական Համալսարանը, միավորելու մասին, ինչին հաջորդեց ԿԳՄՍ նախարարի հաստասումը լուրի վերաբերյալ։ Հարցը խորապես ուսումնասիրելուց հետո պարզ է դառնում, որ այստեղ ոչ թե այս համալսարանների կամ շենքերի խնդիրն է, այլ պարզապես փորձ է արվում կրճատել ԲՈՒՀ-երի թիվը, որպեսզի ավելի հեշտ լինի դրանք տեղափոխել Աշտարակ։ Այս մարդկանց համար կարևոր չեն պրոֆեսորադասախոսական անձնակազմի հաստիքային կրճատումը, ուսանողների հարմարվողականության հարցը և շատ ու շատ մանր ու մեծ խնդիրներ։ Նրաց համար կարևոր է սեփական կամքն ամեն գնով իրականացնելը։

Իրավական ու դատական համակարգերը ևս զերծ չեն մնացել։ 2018 թվականից ի վեր դատական համակարգը բացառապես ծառայում է միայն ու միայն իշխանությանը, և ինչպես մի անգամ իր ելույթում ասաց վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, «Ինչի Հայաստանում կա մի դատավոր, որ իմ ասածին ասի չէ՞»։ Նույնիսկ այս անձի կամքը հլուհնազանդ կատարողները անպատիժ չեն մնում։ Եվ այս ամենը խոսում է նրա մասին, որ վերոնշյալ անձի կողքին կանգնողներն ու այսպես ասած իր թելը թելողները հավասարապես արժանանալու են նույն ճակատագրին և մի բան էլ ավելի։

2018 թվականից սկսած գործող իշխանությունների պետականաքանդ ու ազգակործան ծրագրի իրականացման դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացնող ու ընդդիմացող անձինք ենթարկվում են քրեական հետապնդման, կալանավորվում, դառնում շինծու քրեական գործերի զոհ։ Բայց սա դեռ ամենը չէ։ Բանը հասել է նրան, որ վերոնշյալ մարդիկ արդեն նաև ֆիզիկական բռնության են ենթարկվում։

Ամեն ինչ, բնականաբար, ունենալու է իր տրամաբանական ավարտը։ Հայրենիքը վաճառած, բզկտած, կտոր-կտոր թշնամուն հանձնած, Հային հայի դեմ հանած, հազարավոր ճակատագրեր խեղած մարդիկ, անշուշտ, կտան պատասխան՝ պատմության մեջ մնալով որպես մերուժան արծրունիներ ու վասակ սյունիներ։

Շուշան Զաքարյանի ֆեյսբուքյան էջից