Իսրայելի վարչապետը ռուս-իրանական հարաբերությունները «խնդիր» է անվանել

Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը RTVI-ին տված հարցազրույցում Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները խնդիր է անվանել ոչ միայն իր երկրի, այլ ամբողջ աշխարհի համար։

«Մենք, բնականաբար, կարծում ենք, որ Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները լուրջ խնդիր են ոչ միայն Իսրայելի, այլև Ուկրաինայի, Եվրոպայի և ամբողջ աշխարհի համար: Իրանը վտանգավոր պետություն է, և այն փաստը, որ Ռուսաստանը նրա հետ բիզնես է վարում, վտանգի տակ է դնում ամբողջ աշխարհը»,- Լապիդի խոսքերն է մեջբերել «ՌԻԱ Նովոստի»-ն։

Իսրայելի վարչապետը լրագրողների հետ զրույցում բարձրացրել է նաև Ուկրաինայում ռուսական արտադրության անօդաչու թռչող սարքերի օգտագործման հարցը, թեև Մոսկվան բազմիցս հերքել է նման պնդումները։