Բայդենը կրկին «մոլորվել է» բեմից իջնելիս (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Փենսիլվանիա նահանգի Փիտսբուրգում քաղաքում ելույթից հետո կրկին շփոթվել է և չի կարողացել իջնել բեմից։ Փոխանցում է «Դեյլի մեյլը»՝ ներկայացնելով Բայդենի «մոլորվելու» կադրերը։

Փիտսբուրգում ԱՄՆ նախագահը ելույթ է ունեցել այն վայրում, որտեղ տարեսկզբին կամուրջ էր փլուզվել։ Միջադեպի հետևանքով տուժել էր 10 մարդ։

Համացանցում հայտնված կադրերում երևում է, ինչպես է ելույթից հետո Բայդենը հեռանում ամբոնից՝ մտադրվելով իջնել բեմից, սակայն քայլում է հակառակ ուղղությամբ, շփոթված նայում շուրջն ու ինչ-որ բան ասում։ Այնուհետև, սակայն, ԱՄՆ նախագահը նկատել է ելքն ու շտապել իջնել բեմից։

Հիշեցնենք, որ Բայդենն առաջին անգամ չէ, որ «մոլորվում է» բեմից իջնելիս։