Ես Արցախի ապագան առանց ՌԴ երաշխավորության կասկածի տակ եմ տեսնում. Արայիկ Հարությունյան

Ընդհանուր առմամբ, Արցախի ապագան առանց Ռուսաստանի ներկայության որպես խաղաղապահ զորակազմ, թե այլ առաքելություն, ես չեմ պատկերացնում։ Այս մասին Արցախի հանրային հեռուստատեսության տված հարցազրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Այստեղ կարող է հարց առաջանալ, որ Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսանում է Հայաստանը։ Բայց,գիտեք, կոնֆլիկտն արդեն Հայաստան-Ադրբեջան կամ Արցախ- Ադրբեջան չէ։ Ցավոք, վաղուց, կոնֆլիտը շատ ավելի խորն է։ Կա Ադրբեջանի և Թուրքիայի միջև Շուշիի հռչակագիր, և այս պատերազմի ընթացքում Թուրքիայի դերակատարությունը քաղաքական պրոցեսներում…
Տարածաշրջանում վաղուց արդեն Թուրքայի դերակատարությունն շատ ավելին է, քան կար մինչև 44-օրյա պատերազմը, դրա համար ոչ միայն խաղաղապահ առաքելություն ենք պատկերացնում Ռուսաստանի Դաշնության կողմից այլ ավելի վստահելի երաշխիքներ ենք ակնկալում Ռուսաստանի Դաշնության կողմից: Մենք այսօր իհարկե ողջունում ենք միջազգային հանրության ակտիվությունը, եւ նաեւ նշումենք, որ մեր հետագա բանակցություններում կամ հարաբերություններում միջազգային հանրության ներկայությունը, բայց ուզում եմ ուղիղ ասել` ես Արցախի ապագան առանց ՌԴ երաշխավորության, կասկածի տակ եմ տեսնում»,-ասաց նա:

Արայիկ Հարությունյանը հավելեց, որ Արցախի ինքնապաշտպանությունը չի կարող կասկածի տակ դրվել, և իրենք շարունակելու են այն կատարելագործել, չնայած նրան, որ Հայաստանն այլևս չի մասնակցում Արցախի պաշտպանությանը։