Հայաստանը Ռուսաստանին պահող խարիսխ է. Արևմուտքը ձգտում է վերացնել այդ խարիսխը. Գառնիկ Իսագուլյան

Աշխարհում հստակ պատերազմ է ընթանում Ռուսաստանի Դաշնության և Արևմուտքի միջև: Արևմտյան տերությունների հիմնական խնդիրը ռուսական կայսրության տրոհումն է եղել: Ռուսաստանը ընդդիմանում է տրոհմանը և փորձում է սեփական քաղաքականություն վարել: Արդեն Ուկրաինայի տարածում, տեղի է ունենում ՆԱՏՕ-ՌԴ պատերազմ:

«Փաստինֆո»-ի եթերում ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ նշելով, որ Արևմուտքը տարածաշրջանային երկրներին փորձում է ներգրավել Ռուսաստանի դեմ պատերազմում:

«Ռուսական նավը երկու խարիսխ ունի՝ Հայաստանը և Տաջիկստանը: Հայաստանը որպես Ռուսաստանին պահող խարիսխ՝ 99 տոկոս դերակատարություն ունի, ի տարբերություն Տաջիկստանի: Արևմուտքի ողջ խնդիրը Ռուսաստանը պահող խարիսխը վերացնելն է: Արևմուտքը ոչինչ չի խնայելու հայկական սեպը վերացնելու համար: Ուստի այն քաղաքական գիծը, որ տարվում է Հայաստանում՝ բացառիկ հակառուսական գիծ է»,- ասել է բանախոսը։