Հայրենիքի կործանման հանդեպ սեփական անտարբերության անհեթեթ արդարացումներից մեկը շարունակում է մնալ այն, թե Փաշինյանին «նախկիններն են» «բերել» իշխանության…

Ոմանց համար հայրենիքի կործանման հանդեպ սեփական անտարբերության անհեթեթ արդարացումներից մեկը շարունակում է մնալ այն, թե Փաշինյանին «նախկիններն են» «բերել» իշխանության…

Եթե անգամ մի պահ պատկերացնենք, որ ինչ-ինչ անհեռանկար հաշվարկների արդյունքում նրանք են Փաշինյանին սխալաբար հասցրել իշխանության, ապա անգամ այդ պարագայում էլ նրանք որքան ուժ ունեն պայքարում են ներկայիս իշխանությունների դեմ, ի տարբերություն վերոնշյալ «ոմանց», որոնց մեղքը տեսանելի է, և ովքեր «նախկինների» մտացածին մեղավորության պարագայում անգամ պակաս մեղավորություն չունեն Փաշինյանին իշխանության բերելու գործում…

Նախկինների մտացածին մեղավորությամբ սեփական մեղավորությունը կոծկելով` հայրենիքի կործանման հանդեպ սեփական անտարբերությունն արդարացնելն ինքնին ուղղակի արդար չէ…

Ոմանք էլ նշում են, թե Փաշինյանին նախկիններն են «պահում իշխանության»…Որքան էլ զարմանալի հնչի, բայց Փաշինյանին «իշխանության է պահում» նաև հենց այն միտքը, որ նախկիններն են նրան «իշխանության պահում»…

Նախկիններին քննության ենթարկելն անհնարին բան չէ…Համընդհանուր ընդվզման դեպքում նրանց վարքագիծը կդառնա իրենց հայելին…

Մի քանի տասնյակ հազար իրական հայրենասերներ այսօր ի զորու չեն իշխանափոխություն կատարել…

Եվ դա տրամաբանական է, իսկ այլ պայմաններում անգամ լավ, որովհետև Հայաստանում կան արտաքին անհայտ ուժերին ենթակա կրոնական կազմակերպություններ, որոնք տիրապետում են նման ռեսուրսի…Կործանարար կլինի, եթե նման ուժերն արտաքին ուղղորդմամբ ամեն անգամ հայրենասիրության դիմակահանդես կազմակերպելով` հնարավորություն ունենան որևէ ազգային ուժի իշխանությունից հեռացնել…

 

Արմեն Նավասարդյանի ֆեյսբուքյան էջից