Հայաստանը, Իրանը և Բուլղարիան նախաստորագրել են Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ստեղծման համաձայնագիրը․ ԱԳՆ

Հայաստանը, Իրանը եւ Բուլղարիան նախաստորագրել են Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքի ստեղծման նախնական համաձայնագիրը։ Այդ մասին հոկտեմբերի 20-ին Երեւանում կայացած ճեպազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նա հայտնել է, որ բանակցություններ են ընթանում նաեւ այլ երկրների հետ, որոնք ի սկզբանե ներգրավված չեն եղել այս գործընթացում։

«Կարծում եմ՝ միջանցքը հետաքրքիր կլինի նաեւ Հնդկաստանի համար, եւ մենք արդյունքում կկարողանանք հասնել այս գաղափարի իրականացմանը։ Հայաստանը հետաքրքրված է Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքով»,- հավելել է նախարարը։