Արևմտամոլներ, ի՞նչ կա, ո՞նց եք… Արևմուտքն Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում, ինչպես Թուրքիան

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Արևմտամոլներ, ի՞նչ կա, ո՞նց եք…

800 հեկտարի համար մարմնի տարբեր մասեր ճղողներ, դուք ինչպե՞ս եք..

Բան չունե՞ք ասելու:

Ձեր սիրելի ու պաշտելի Արևմուտքի ներկայացուցիչ, ԱՄՆ կոնգրեսմենը՝ Դեյվիդ Փրայսը, հայտարարեց, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում՝ ունենալով ինչ-որ ավտոնոմիա։

Ձեն հանեք, խոսեք:

Ասում է՝ Արցախը Ադրբեջանի կազմում է մնալու։

Ո՞ւր մնաց բա ձեր հայրենասիրությունը, Վիլսոնը,Փելոսին…

Թե՞ ասողը պիտի ռուս լինի կամ նախկին, որ «ֆաս» հրամանով հարձակվեք։

Արևմուտքն Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում, ինչպես Թուրքիան։

Հետևաբար, Արևմուտքի ջատագով լինել նշանակում է հրաժարում Արցախից ու Հայաստանը դնել թուրք-նատօական տիրապետության տակ։

Իսկ դա չի լինելու, ի հեճուկս նիկոլիստների, սորոսիստների ու նատօա-թուրքիստների»։