Պուտինը Ռուսաստանի չորս նոր շրջաններում ռազմական դրություն է մտցրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն երկրի չորս նոր շրջաններում ռազմական դրություն է մտցվում։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է։

Խոսքը սեպտեմբերի 30-ից ՌԴ կազմի մեջ մտած Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, Զապորոժյեի եւ Խերսոնի մարզերի մասին է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Օրենսդրության համաձայն՝ ՌԴ նախագահը պետք է ռազմական դրություն մտցնելու մասին անհապաղ տեղեկացնի Դաշնության խորհրդին եւ Պետդումային:

ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում ռազմական դրությունը կմտցվի հոկտեմբերի 20-ից: